copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:23 25-11-2021

Ինչո՞ւ Փաշինյանին չհաջողվեց առանձնազրույց ունենալ Միշուստինի հետ․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 18-20-ին Հայաստանում էին ԵԱՏՄ երկրների վարչապետները` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Տեղի ունեցան նեղ և լայն կազմով նիստեր, ստորագրվեցին 10-ից ավելի փաստաթղթեր։ Սակայն ուշագրավ է, որ այդպես էլ հանդիպում տեղի չունեցավ Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների միջև։ Դա, սակայն, չի նշանակում, թե հանդիպում կազմակերպելու փորձեր հայկական կողմը չի արել։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմը ամեն ջանք գործադրել են ռուս գործընկերոջ հետ առանձնազրույց ունենալու համար, սակայն դա նրանց չի հաջողվել, քաղաքավարի մերժում են ստացել։ Ի դեպ, Փաշինյան-Միշուստին առանձնազրույցի տեղի չունենալը ժամանակի սղությանը վերագրելը տեղին չի լինի, քանի որ, ինչպես հետո պարզվեց, Ռուսաստանի Դաշնության վարչապետը ժամանակ է ունեցել նույնիսկ Հայաստանում հաճելի ժամանց անցկացնել «Մալխաս» ջազ ակումբում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի հետ չհանդիպելն իր պատճառներն ունի։

Մասնավորաբար, ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ իշխանական խմբակցությունը ակնհայտ հակառուսական հիստերիա էր բարձրացրել, խորհրդարանից դուրս իշխանական և մերձիշխանական գործիչներն ու «միավորները» ևս հերթական անգամ ամեն ինչ փորձեցին գցել ռուսների «գրպանը»։ Ռուսաստանում վստահ են, որ այդ ամենը Նիկոլ Փաշինյանի ցուցումով է արվել, և փաստացի ռուսական կողմը ցույց տվեց, որ չի ներում իշխանության այս գործելաոճը, անգամ մանր «չարաճճիությունները»։ Ի դեպ, օրեր առաջ մենք նշել էինք, որ Ռուսաստանը Փաշինյանից պահանջել է «մեկուսացնել» Անդրանիկ Քոչարյանին՝ գտնելով, որ վերջինս նշյալ օրը խորհրդարանում հակառուսական հիստերիայի համակարգողներից է»:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից