Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:04 24-11-2021

«Հայկական» հարցեր՝ շոկային ներկայացումների լեհ ռեժիսորին

«ՀայՖեստ» փառատոնի շրջանակում հնարավորություն եղավ ունկնդրել լեհ ռեժիսոր, ձևավորող և ադապտացիաների հեղինակ Քշիշտոֆ Գարբաչեւսկուն եւ հարցեր ուղղել նրան zoom հանդիպման ժամանակ: Մասնագետների գնահատմամբ, կինոյի ու թատրոնի միջեւ եղած ջրբաժանը վերացրած, Գարբաչեւսկին յուրահատուկ արվեստագետ է, որն աշխատում է վիրտուալ իրականության տեխնոլոգիայով: Նա իր՝ ինչ-որ առումով շոկային եւ սկանդալային բեմադրություններն անվանում է թատերականացված ինստալյացիաներ, քանի որ անգամ դասական գործեր բեմադրելիս՝ ոչ դասական մեթոդով է աշխատում՝ համադրելով նորագույն տեխնոլոգիաները՝ կատարողական արվեստի և ինստալյացիաների հետ:

Հանդիպման ժամանակ հայ երիտասարդները եւ «ՀայՖեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը հարցեր ուղղեցին շեքսպիրյան ողբերգությունները «տարօրինակ» մոտեցմամբ ու գեղագիտությամբ բեմադրողին: Գարբաչեւսկին ասաց, որ հաճույքով է աշխատում վիրտուալ իրականության մեջ՝ այնտեղ կերտելով վիրտուալ արտիստների, օգտագործելով՝ վիդեոինստալյացիա, համակարգչային հատուկ էֆեկտներ, ձայներ:

Հարցերից մեկն այն մասին էր, թե նա ինչ գիտի Հայաստանում թատերական կյանքի մասին: Ռեժիսորն անկեղծորեն խոստովանեց, որ բայցի «Հայֆեստ» փառատոնից ու Արթուր Ղուկասյանից այլ բաներից տեղյակ չէ:

Կա՞ երկիր, որտեղ կուզենար աշխատել առաջիկայում: Այս հարցին ի պատասխան էլ նշեց, որ աշխատանքի բերումով շատ է ճամփորդում, ներկայացումներ անում «դրսի» թատրոններում, բայց նաեւ հավելեց, որ իրեն գրավում է Հունաստանն իր անտիկ ամֆիթատրոններով եւ պատմական շերտերով:

Գարբաչեւսկին ընդգծեց, որ տեխնոլոգիաների դարում, օրինակ, սմարթֆոնները դարձել են մեր մարմնի մի մասը, եւ մարդիկ գրադարաններ գնալու փոխարեն՝ մկնիկի մեկ հպումով կարող են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, բայց միեւնույն է՝ առանց մշակութային «նստվածքի» ու կարդացածության, միայն տեխնոլոգիաներով հնարավոր չի լինի «յոլա գնալ»:

Իբրեւ օրինակ, նա բերեց Գերմանիան, Ռուսաստանն ու Լեհաստանը՝ որպես հարուստ մշակութային ժառանգություն եւ թատերական լավագույն դպրոցներ ունեցող երկրներ:

Լուսանկարները՝ bialystok.wyborcza.pl-ից եւ wikimedia.org-ից:

Ամենից շատ դիտված

20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
17:45 Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան. Արմուշը՝ երգչուհու կյանքի վերջին րոպեների մասին
20:17 Շնորհավոր ծնունդդ, իմ սրբությունս. դերասան Նիկոլայ Եղիազարյանի գրառումը մայրիկի տարեդարձին
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
22:34 Արթիկում կոալիցիոն կառավարումն ավարտվել է. մանրամասներ
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին