Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 15:37 28-06-2026

Խախտումներն այն աստիճան ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքի վրա, որ դրանք անվավեր ճանաչենք. Սրբուհի Գալյան

ՍԴ-ն քննում է ընդդիմադիր ուժերի ներկայացրած բողոքները. նիստի ընթացքում հարց ուղղվեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին. «ՔՊ ղեկավարի գնահատմամբ՝ ընդդիմության ստացած քվեները լեգիտիմ չեն կամ ձևավորվել են ընտրակաշառքի ազդեցությամբ. միաժամանակ ՔՊ ներկայացուցիչը ՍԴ-ում պնդել է, որ խախտումները, այդ թվում՝ ընտրակաշառքը, չեն ունեցել այնպիսի ազդեցություն, որ ազդեին ընտրությունների արդյունքների վրա:

Ինչպե՞ս կարող են միաժամանակ ճիշտ լինել երկու պնդումները, որ որոշ ուժերի ստացած քվեները ընտրակաշառքի արդյունք են, բայց ընտրությունների ընդհանուր արդյունքը լիարժեք արտացոլում է ժողովրդի ազատ և իրական անխաթար կամքը»:

«Այդ խախտումները եղել են, դրանք պետք է արժանանան ամենախիստ քրեաիրավական գնահատականի, բայց ընտրական վերջնարդյունքի համատեքստում դրանց ազդեցությունը մենք չենք կարող գնահատել»,- ասել է Սրբուհի Գալյանը:

Նա նշել է, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել ժողովրդական կարգի տապալման փորձը և իրացնել ընտրելու իր իրավունքը. «Տեղի ունեցած դեպքերը այն աստիճան ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքի վրա, որ մենք մի կողմ թողնենք այն քաղաքացիների քվեները, որոնք տրվել են ազատ ու արդար ընտրությունների կազմակերպման համատեքստում, և ասենք, որ ընտրություններն անվավեր են»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում