Ներքին
Տեսանյութ
2 րոպե առաջ
Ներքին
Տեսանյութ
17 րոպե առաջ
Ikea kod autoputa, Bubanj potok
Eksplodirala fabrika koja pravi rakete
Սերբիայում մի քանի ուժգին պայթյուններ են տեղի ունեցել հրթիռային վառելիքի գործարանում։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Բելգրադի մերձակայքում գտնվող Բուբան Պոտոկ շրջանում։
Հաղորդվում է, որ ականատեսները լսել են երեք-չորս ուժգին պայթյուն, որոնցից զգալի դողացել է երկիրը։
«Բելգրադի մոտակայքում ժամը 14:00-ին շատ ուժեղ պայթյուն է եղել, սկզբում լսվել է, թե ինքնաթիռն անցնում է ձայնային պատնեշի միջով, հետո շատ ուժգին պայթյուն է որոտացել, որին հաջորդել է զգալի ծխի արտանետում»,- գրել է Twitter-ի օգտատեր Միլենկովիչը։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ, բժիշկներ և ոստիկաններ։ Գործարան տանող ճանապարհը այս պահին փակված է ոստիկանների կողմից։
Ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունների պատճառով հրդեհվել են ձեռնարկության կայանատեղիում կայանված մեքենաները։ Տեղում աշխատում է մոտ 40 հրշեջ։ Այս մասին հայտնում է տեղական Vecherne Novosti-ն։
Նախօրեին հայտնի է դարձել Լվովի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի մասին։ Պայթյունը առաջացել է բարձր ճնշման անվտանգության փականի միջոցով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեռնիգովի շրջանում պայթյուն էր որոտացել բնակելի շենքում։ Բնակարանի սեփականատերը տեղափոխվել է հիվանդանոց։ Պայթյունի նախնական պատճառը գազային սարքավորումների շահագործման կանոնների խախտումն է։