copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 21:01 21-11-2021

Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

Նոյեմբերի 21-ին, ժամը 15:02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել Ազատ գետում։

Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է