copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:26 20-11-2021

Վարչապետի խոսքերը կարող են օգտագործվել մեր դեմ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասում է, որ եթե ցանկություն կար պարզելու տղաների՝ գերի ընկնելու հանգամանքը, ապա դա պետք էր անել մեկ տարվա ընթացքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանի ժամանակ հայատարել էր. «Գուցե սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա, ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել, պետք է քննվի։ Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թագուհի Թովմասյանը նշեց, որ Ադրբեջանում այսօր շատ գերիներ ունենք ու չգիտենք՝ ինչ պայմաններում են նրանք գերվարվել։ «Գուցե կան ենթադրություններ, վերլուծություններ, բայց իրավական հիմնավորում, փաստարկված ապացույցներ չունենք։ Հետևաբար այն, ինչ խոսվում է, պետք էր քննել ու դասեր քաղել դրանից»,- նշում է ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահը։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 16-ին գերեվարված տղաներին ու հեռակա ակնարկներին, թե գերիներն են մեղավոր, որ գերի են ընկել, ապա պատգամավորը շեշտեց․ «Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մտել են ՀՀ տարածք։ Դա նշանակում է, որ եթե ՀՀ տարածքում ռազմական գործողություններ են տեղի ունեցել, ապա տղաները ոչ թե գերեվարված, այլ առևանգված են, որովհետև նրանց եկել ու առևանգել են ՀՀ տարածքից։ Դա քրեական հանցագործություն է, ու ադրբաջանական կողմը պետք է պատասխանատվություն կրի դրա համար։ Հետևաբար պետք է քննել առևանգվելու վարկածը, ինչը, միջազգային բոլոր նորմերով ու կարգավորումներով, քրեական հանցանք է»։

Ըստ Թագուհի Թովմասյանի՝ երկրի ղեկավարի կողմից նման հայտարարություն անելը հետագայում մեզ համար դժվարություններ կարող է առաջացնել միջազգային հարթակներում։ Ինքն, օրինակ, որպես Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բազմաթիվ նամակներ է գրել միջազգային գործընկերներին՝ ահազանգելով, որ մեր քաղաքացիներին առևանգել են, ներխուժել են ՀՀ տարածք:

Ստացվում է՝ միջազգային գործընկերները կարող են վարչապետի խոսքերը մեջբերել ու այդ նամակներն անպատասխան թողնել։ Բացի այդ, վարչապետի վերոնշյալ հայտարարությունը, մեր զրուցակցի կարծիքով, մեր դեմ նաև միջազգային դատարանները կարող են օգտագործել, ինչը երկարաժամկետ պայքարի բոլոր ձևերը կսպառի»:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից