Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:36 19-11-2021

Մենք չենք կարող ուղեղը հետազոտել, Գլդանիի բանտում MRI չկա, ասել է Սահակաշվիլիի բժիշկը

Գլդանիի բանտի հիվանդանոցում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) սարք չկա, ուստի անհնար է քրեակատարողական հիմնարկում հետազոտել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխուղեղը, հայտարարել է Սահակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն, որը հիվանդին զննել է բանտի հիվանդանոցում։

Հացադուլի 49-րդ օրը Սահակաշվիլին Գլդանիի բանտի հիվանդանոցում կորցրել է գիտակցությունը, որից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

«Վիճակը ծանր է, շատ ծանր։ Սահակաշվիլիին պետք է տեղափոխել բազմապրոֆիլ հիվանդանոց, որտեղ ժամանակակից սարքավորումներ կան և հնարավոր կլինի ուսումնասիրել նրա գլխուղեղի վիճակը»,- ​​ասել է Կիպշիձեն։

Նա ընդգծել է, որ այդ հետազոտությունը առաջնահերթ է և հրատապ, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել