Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:37 03-07-2021

Մարդու ուղեղը կարող է «ճանապարհորդել ժամանակի մեջ». գիտնականներ

Ֆրանսիայից և Նիդեռլանդներից գիտնականները պարզել են, որ մարդու ուղեղը կարող է «ճանապարհորդել ժամանակի մեջ»: Այս մասին են վկայում հետազոտության ​​տվյալները, որ հրապարակվել են Journal of Neuroscience ամսագրում:

Մասնագետների խոսքով, ուղեղն ունի ժամանակի ներքին հոսք, որի վրա հնարավոր չէ ազդել դրսից: Իրենց տեսությունը ստուգելու համար գիտնականներն ուսումնասիրել են դեղամիջոցների նկատմամբ կայուն էպիլեպսիայով տառապող մարդկանց ուղեղները, որոնց արդեն պահանջվում էին ինվազիվ էլեկտրոդային իմպլանտներ: Հետազոտողները հատուկ էլեկտրոդներ են միացրել մարդու ուղեղին՝ ակտիվացնելով, այսպես կոչված, ժամանակի բջիջները, որոնք արձագանքում են իրադարձությունների հաջորդականության ներքին զգացողությանը: Վերջնարդյունքում հնարավոր է եղել հաստատել, որ օրգանը չափում է էպիզոդիկ շարժումները, ինչի հաշվին ժամանակի ընթացքն ամրագրվում է մարդու գիտակցության մեջ:

Այս կապակցությամբ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մարդն ի վիճակի է «ճանապարհորդել ժամանակի մեջ», բայց եզրակացրել են, որ այս գործընթացը տարբերվում է ֆիլմերում ցուցադրվածից:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել