Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:06 17-11-2021

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել

Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել։ Տարածված պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ–ն կողմերին կոչ է անում հետ քաշել ռազմական ուժերը և հարգել եռակողմ համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունները։

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում վերսկսել բանակցությունները՝ աշխատելու չլուծված հարցերի համապարփակ կարգավորման ուղղությամբ, ներառյալ սահմանների սահմանագծումը»,- ասված է հայտարարության մեջ։

ԵՄ-ն նաև խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին բռնությունների կապակցությամբ, հատկապես, որ դրանք հանգեցրել են նաև մարդկային զոհերի։

ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությանը` վերահաստատելով Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու իր հանձնառությունը՝ ի նպաստ լարվածության թուլացման ու ապահով, կայուն, բարգավաճ խաղաղ Հարավային Կովկասի կառուցման` ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը