Ներքին 4 տարի առաջ - 14:25 16-11-2021

Ինչպես են հայ զինծառայողները ադրբեջանցիների գերեվարում (տեսանյութ)

Ինչպես արդեն գիտենք, երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը ունի նոր աշտպանության նախարար։ Արդեն նախկին պաշտպանության նախարար դարձած Արշակ Կարապետյանին փոխարինեց Սուրեն Պապիկյանը։ Սուրեն Պապիկյանի անվան շուրջ մամուլում պտտվում են լուրեր այն մասին, որ 2006թ-մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման՝ բանակում գործած հանցագործության համար, իսկ 2007թ-ի փետրվարի 23-ին համաներումով ազատվել է։

Երեկ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը գալիս-մտնում հայկականա դիրքեր և հայ զինվորները կաշկանդված վիճակում լքում են հայկական դիրքերը։ Տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից։ Մյուս վարկածը, որ տարածված է մամուլում՝ կապված նախարարի հրաժարականի հետ, վերաբերում է նրան, որ ադրբեջանական զորքի՝ Ջերմուկի կողմից առաջ գալու ընթացքում, պաշտպանության նախարարը կապ է հաստատել գնդի հրամանատարի հետ և փորձել պարզել չկրակելու և նահանջի պատճառը, որին ի պատասխան գնդի հրամանատարը ասել է, որ գլխավոր շտաբից չկա կրակելու հրաման ։ Նախարարը կապ է հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ և ասել, որ չեմ կարող աշխատել նման պայմաններում, ինչին ի պատասխան, Փաշինյանը ասել է․ «եթե չես կարող աշխատել նման պայմաններում դիմում գրի և հեռացիր պաշտոնից»։

Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ պաշտպանության նախարարը ցանկություն է ունեցել կրակելու հրաման տալ, բայց Փաշինյանը չի թողել։

Համացանցում տարածվել է նաև մի տեսանյութ, որում շատ հստակ երևում են 6 ադրբեջանցի գերեվարված զինվորներ, որոնք հայ զինվորների ուղեկցությամբ քայլում են անհայտ ուղղությամբ։

Տեսանյութից պարզ է դառնում, որ առաջխաղացում կատարած ադրբեջանցի զինվորներին հայկական կողմը, առանց վերադասներից հրաման ստանալու, գերի է վերցնում։ Պաշտպանության նախարարը հրաման է տալիս գերեվարված ադրբեջանցի զինվորներին տեղափոխել Երևան։ Այս մասին զեկուցում են Նիկոլ Փաշինյանին, ով հրամայում է ազատ արձակել գերեվարված ադրբեջանցի զինվորներին, ինչից հետո կոնֆլիկտ է առաջանում Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարարի միջև։ Եվ որից հետո նախարարը հրաժարական է տալիս։

Այս մասին տեսնյութը հրապարակել էր նաև «Հայոց հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ղուկասյանը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ՀՀ ՊՆ-ի հետո, որպեսզի պարզի՝ արդյոք ադրբեջանցի զինվորներին գերեվարելու մասին լուրը ճշմարիտ է, սակայն ՊՆ-ն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի