Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 08:56 15-11-2021

Առինջ գյուղի կամարի մոտակայքում Mitsubishi-ն բախվել է լուսացույցին

Նոյեմբերի 14-ին, ժամը 23։10-ին ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը հերթապահությունից վերադառնալիս Կոտայքի մարզի Առինջ գյուղի կամարի մոտակայքում նկատել է ՃՏՊ։

Պարզվել է, որ «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1986 թ․) բախվել է լուսացույցին։

Փրկարարները ուղևորներ Ա. Ղ.-ին (ծնված 1991 թ․), Ս․ Ս․-ին (ծնված 1991 թ.) և Ս. Ա.-ին (ծնված 1993 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից, ցուցաբերել համապատասխան բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները տեղափոխվել են Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները Ս․ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, Ս․ Ա․-ինը՝ ծանր, իսկ Ա․ Ղ․-ինը՝ կայուն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։

Ամենից շատ դիտված

22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
23:24 Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի. Վենս
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
22:59 Ռուսաստանը պատրաստում է լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա. Զելենսկի
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին