copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:41 22-04-2024

Փարիզի Հաղթական կամարի կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ, Սենատի նախագահին ներկայացնող «Ցենտրիստական միություն» խմբակցության նախագահ Էրվե Մարսելի, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիի, Փարիզի քաղաքապետի՝ հիշատակի և նախկին մարտիկների հարցերով տեղակալ Լորանս Պատրիսի, ֆրանսիացի խորհրդարանականների, օտարերկրյա դեսպանների, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի ներկայացուցիչների, քաղաքապետերի և հարյուրավոր ֆրանսահայերի ու ֆրանսիացիների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն՝ տասնյակ պետական հաստատությունների, պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների անունից։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

Այնուհետև Ֆրանսիայի Զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի է ունեցել Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի թեժացման արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Կրակի թեժացման արարողությունից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը, որից հետո, ի համերաշխություն հայ ժողովրդի, հնչել է «Էրեբունի-Երևան» երգը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին