copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:56 14-11-2021

«Ազատ կամք» նախաձեռնությունը բաց տարածքում դիմակ կրելու որոշման հարցով դիմում է ներկայացրել վարչական դատարան

«Ազատ կամք» նախաձեռնության ղեկավար, Փաստաբանների պալատի նախկին նախագահ, Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել բաց տարածքում դիմակ կրելու հրամանի մասին։

«Առողջապահության նախարարի 2021թ. հոկտեմբերի 28-ի N 81-Ն հրամանով սահմանվել է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է:

Իրավական փաստարկներին չանդրառանալով, մի շարք հարցեր են առաջանում: Մասնավորապես, ո՞րն է այս հրամանի կանխարգելիչ նպատակը, երբ պարտադրում եք միայնակ մարդուն այգում զբոսնելու, կամ ընտանիքի անդամներին այգում զբոսնելու ժամանակ դիմակ կրել:

Նույն ընտանիքի անդամները տանը կարող են առանց դիմակ շփվել միմյանց հետ, իսկ միայնակ քաղաքացին չի կարող այլ անձի վարակել կամ վարակվել: Այդ դեպքում ինչու եք սահմանափակում այդ մարդկանց շնչելու իրավունքը:

Բժիշկ պետք չի լինել հասկանալու համար, որ երկար ժամանակով դիմակ կրելը սահմանափակում է թթվածնի բավարար ներհոսքը օրգանիզմ (ով կասկածում է, ապա կարող է սեփական քիթը և բերանը փակել ու համոզվել), իսկ թթվածնի պակասն էլ ազդում է մարդու իմունիտետի վրա: Իմ կարծիքով պետք է այս համաճարակի ժամանակ խրախուսել մարդկանց, որպեսզի որքան հնարավոր է մաքուր օդ շնչեն, հաճախ օդափոխեն սենյակները:

Առողջապահության նախարարի նշված հրամանի դեմ «Ազատ կամք» նախաձեռնության շրջանակներում դիմում է ներկայացվել վարչական դատարան:

Վարչական դատարանը դիմումը ընդունել է վարույթ (Գործ թիվ ՎԴ/12244/05/21):

Ներկայացվել է նաև դիմումի ապահովման մասին միջնորդություն՝ մինչև գործի քննությունը մասնակի կասեցնել առողջապահության նախարարի հրամանի վիճարկվող դրույթը: Սպասում ենք վարչական դատարանի արձագանքին:

Հ.Գ. Նույնիսկ չեմ պատկերացրել, որ 21-րդ դարում պայքարելու ենք շնչելու իրավունքի համար: Սահմանադրության հաջորդ փոփոխության մեջ պետք է հնարավորինս թվարկել պաշտպանության կարիք ունեցող մարդու բնական իրավունքները»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից