copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:18 13-11-2021

Տելեթոն՝ բացառապես Արցախի համար. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս նախատեսվում է անցկացնել ամենամյա համահայկական դրամահավաքը՝ Տելեթոնը, որի ընթացքում Հայաստանում, Արցախում և հատկապես Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները նվիրատվություն են անում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարի հավանական է դրամահավաքն անցկացվի բացառապես Արցախի համար։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Սփյուռքում, դժգոհ լինելով հայաստանյան իշխանությունների գործունեությունից, տարբերակներ են փնտրում ուղիղ Արցախին օգնելու համար։

Թերթի հետ զրույցում Սփյուռքում դրամահավաքի կազմակերպչական հարցերով զբաղվողներից մեկը նշել է, որ սա արվում է վիրավոր Արցախը վերականգնելու և արցախցիների խնդիրները լուծելու համար: Նա նաև նշել է, որ հայաստանյան իշխանություններն իրենց վարքագծով և գործունեությամբ Սփյուռքում չունեն աջակցություն, սատարում, առավել ևս՝ վստահություն։ Մեր զրուցակցի խոսքերով, Սփյուռքում նաև խոր կասկածներ ունեն 44-օրյա պատերազմի օրերին հանգանակված ու Հայաստան ուղարկված գումարների և ապրանքների ճակատագրի հետ կապված: Ի դեպ, մեր տեղեկություններով, Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, որն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, այցի շրջանակներում նաև այս հարցերով է զբաղված։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին