copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:19 12-11-2021

«Էրեբունիում» բացվել է հուշատախտակ` նվիրված հայկական երկնքում զոհված ռուս օդաչուներին

Հայասատանում ՌԴ դեսպանությունը հայտնում է, որ «Էրեբունի» ավիաբազայում կայացել է մարտական առաջադրանքի կատարման ժամանակ հայկական երկնքում զոհված ռուս օդաչուներին` մայոր Յու.Վ. Իշչուկին և ավագ լեյտենանտ Ռ.Վ. Ֆեդինին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով զինվորական պարտքի կատարման ժամանակ հերոսության և ցուցաբերած արիության համար Մի-24 ուղղաթիռի անձնակազմի հրամանատար, մայոր Յու. Վ. Իշչուկն ու բորտ–տեխնիկ, ավագ լեյտենանտ Ռ.Վ. Ֆեդինը պարգևատրվել են «Արիության շքանշանով» (հետմահու)։

Օդաչուների հիշատակը հարգել են մեկ րոպե լռությամբ։

Ռուսական ՌՏՈւ–ի Մի-24–ը խոցվել էր ադրբեջանական զինվորականների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Մեկ տարի անց հայկական Երասխ գյուղի մոտ, ուղղաթիռի անկման վայրում, ի հիշատակ զոհվածների հուշարձան է բացվել։

Օդանավն ուղեկցում էր Նախիջևանի հետ սահմանի մերձակայքով ՀՀ Սյունիքի մարզ ընթացող 102-րդ ռուսական ռազմակայանի ավտոշարասյանը, և խոցվել էր մարտական գործողությունների գոտուց դուրս։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել