copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:41 11-11-2021

Արցախցի մի խումբ կանայք հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարի հետ

Արցախցի մի խումբ կանայք երեկ՝ նոյեմբերի 10-ին, հանդիպում են նախաձեռնել ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հանդիպման նախաձեռնող Արմինե Ավագիմյանը՝ կից հրապարակելով դիմումը․

«Հայրենակիցնե՛ր, նոյեմբերի 8-ին Շուշիի մերձակայքում տեղի է ունեցել ողբերգական միջադեպ. ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող ջրմուղի անզեն աշխատակիցների ուղղությամբ հրազենով կրակոցներ է արձակել ադրբեջանական զինծառայողը, ինչի հետեւանքով Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա բնակիչ Մարտիկ Երեմյանը տեղում մահացել է, եւս 3 աշխատակից՝ վիրավորվել։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա վերջին 1 ամսում խաղաղ բնակչի սպանության ելքով արդեն երկրորդ դեպքն է, արցախահայությունը ծայրահեղ անհանգստացած է, և բազմաթիվ հարցեր են առաջացել ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից անվտանգության ապահովման գործողությունների հետ կապված:

Ուզում ենք տեղեկացնել, որ երեկ՝ նոյեմբերի 10-ին, արցախցի մի խումբ կանանցով նախաձեռնել ենք հանդիպում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գ.Վ. Անաշկինի հետ՝ արտահայտելու մեր մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող եւ անպատիժ մնացող սանձարձակությունների, ոճրագործությունների վերաբերյալ։ Բարձրաձայնել ենք գործող անվտանգության մեխանիզմների վերանայման անհրաժեշտությունը, հրատապ ու կենսական նշանակության մի շարք այլ հիմնախնդիրներ, ինչպես նաեւ նրան ենք փոխանցել ստորեւ ներկայացվող տեքստով դիմումը»։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
11:21 Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը