copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:44 10-11-2021

Լեհաստանը հայտնել է երկիր մուտք գործած բոլոր միգրանտների ձերբակալության մասին

Բոլոր անօրինական միգրանտները, որոնք վերջին մի քանի ժամում ներխուժել են Լեհաստանի տարածք, բերման են ենթարկվել և կալանավորվել, հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։

«Անհանգիստ գիշեր էր։ Սահմանը ճեղքելու բազմաթիվ փորձեր եղան», - ասել է գերատեսչության ղեկավարը Լեհական ռադիոյի եթերում:

Բլաշչակը նաև նշել է, որ Բելառուսի հետ սահմանին զինվորականների թիվը 13 հազարից հասցրել են 15 հազարի։ Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում սահմանամերձ շրջաններ լրացուցիչ ուժեր կուղարկվեն։

Վարշավայի գնահատմամբ, սահմանին երեքից չորս հազար մարդ է կուտակվել, նրանք փորձել են ուժով ներթափանցել Լեհաստանի տարածք։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ