copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:02 09-11-2021

«Էլիտար» դատավորների թվակազմը հաստատվեց. կառավարությունը որոշում է ընդունել

ՀՀ կառավարությունն այսօր գրավոր ընթացակարգով որոշում է կայացրել, որով հավանություն է տվել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը 15 –ով ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 5-ի առաջարկությանը։

Արդյունքում Քաղաքացիական և Քրեական վերաքննիչ դատարանների դատավորների թվակազմն ավելացվել է 6–ական դատավորով, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներինը` 2-ով։

Որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականի ապրիլի 14-ին Ազգային ժողովի կողմից ընդունված Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքով։

Հիշեցնենք` շուրջ 1 ամիս առաջ` հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանը մերժել էր այս օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը։

Դիմումը մերժվել էր «ձայների հավասարության» հիմքով, ասել է թե` ՍԴ անդամների ձայները հավասար էին բաժանվել, ինչի պատճառով որոշում չի ընդունվել, և օրենքը մտել էր ուժի մեջ։

ՀՀ նախագահն օրենքը ՍԴ էր ուղարկել ապրիլի 12-ին:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում