copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:12 22-01-2023

Դատավորների բարձրացրած խնդիրները լուծելու փոխարեն ԲԴԽ-ն փորձում է դատավորների սիրաշահել

Ինչպես հայտնի է, հունվարի 16-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողով։ Նախորդ գրեթե բոլոր դեպքերում դատավորները հավաքվում էին կամ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, կամ Մարզահամերգային համալիրում, այս անգամ հանդիպման վայրը Երևանի ամենաթանկ հյունոցներից մեկն էր։

Oragir.News-ը հարցում էր ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ՝ ճշտելու, թե որքա՞ն գումար է հատկացվել հյուրանոցում մի քանի ժամ ժողով անցկացնելու համար և ինչո՞ւ է հանդիպման վայրը փոխվել։

Ըստ ԲԴԽ պարզաբանման՝ դատավորների ընդհանուր ժողովի անցկացման վայրի փոփոխությունը պայմանավորված է դատավորների թվաքանակի ավելացմամբ, իսկ դատարաններում այդ թվաքանակի անձանց համար նախատեսված դահլիճներ չկան։ Նշենք, որ այսօր Հայաստանում առկա է դատավորի 315 հաստիք, համալրված հաստիքների քանակը 290 է։

2022 թ-ի տարեսկզբին Հայաստանում գործող դատավորների թիվը շուրջ 260 էր։ Հատկանշական է, որ երբեք ընդհանուր ժողովներին բոլոր գործող դատավորները չեն ներկայանում, օրինակ՝ վերջին ժողովին ներկայացել է մոտավորապես 200 դատավոր, իսկ նախորդ ժողովներին հաճախ ավելի քիչ թվաքանակով դատավորներ են ներկա եղել։

Մարիոթում մի քանի ժամ դատավորների հավաք անցկացնելու համար, ըստ հարցման պատասխանի՝ վճարվել է 376 հազար դրամ։ Դատավորների համընդհանուր դժգոհության ֆոնին, թե աշխատավարձերը կատարած աշխատանքի ծավալի համեմատ չափազանց ցածր են, թե դաավորների աշխատակազմերում մարդիկ հրաժարվում են աշխատել նույն աշխատավարձի նվաստացուցիչ չափերի պայմաններում, կարելի է վստահաբար ասել, որ այս հյուրանոցում մի քանի ժամով հավաքվելու համար լրացուցիչ գումար հատկացնելը պարզապես գումարի վատնում է ու դատավորներին սիրաշահելու տխուր փորձ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից