Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:35 08-11-2021

Գլխավոր մանիպուլյատորը, ենթամանիպուլյատորի տիկինն ու մեդիագրագիտության շաբաթը

Տարոն Չախոյան, Ֆեյքերի ՊՈԱԿ, Perfect.Tv, Great Armenia, Ռեգինա Պռազյան, Մաեստրո և այլ Ֆեյքեր ունեցող կառավարությունում որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ աշխատող Ժաննա Անդրեասյանը խոսել է մեդիագրագիտության կարևորությունից և ասել, որ մեդիագրագիտությունն առանձնահատուկ կարևորված է Փաշինյանի կառավարության ծրագրում, ու դրա բարձրացումը հնգամյա ծրագրի մաս է: Նա հավելել է, որ եթե մարդիկ չգիտեն՝ ինչպես օգտվել մեդիագրագիտության գործիքներից, կարող են հայտնվել խիստ խոցելի իրավիճակում: «Բազմիցս տեսել ենք, թե ինչպես է ոչ բավարար մեդիագրագիտությունը պատճառ դառնում բազմաթիվ խնդիրների: Համավարակի և պատերազմի ընթացքում բազմիցս համոզվեցինք դրանում»,- ընդգծել է թիվ1 հեռուստամանիպուլյատոր Պետրոս Ղազարյանի կինը, որի ամուսինը միայն հաճելի հարցեր է տալիս բոլոր ժամանակների իշխանություններին, իսկ «Ֆեյսբուքի» իր էջից և եթերից հարձակվում է իշխանականից տարբերվող կարծիք հայտնողների ու այն ամենի վրա, ինչն ազգային տարրեր ունի:

Ժաննա Անդրեասյանը, երևի մոռացել է, թե ինչպես էր Միասնական տեղեկատվական հարթակից պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պաշտոնական փաթեթավորմամբ #Հաղթելու_ենք հեշթեգով դեգրադացնում հասարակությանը, ու այդ ամենի արդյունքում բանը հասել է նրան, որ մարդիկ այլևս չեն վստահում պաշտոնական տեղեկատվությանը: Ճիշտ հայտնի առածի հերոսի պես՝ ստախոսի տունը հրդեհվում է, ասում է՝ փրկեք, հանգցրեք կրակը, ոչ ոք չի օգնում:

Ցանկացած մեդիագրագետ մարդ գիտի, որ չպետք է պատերազմի ժամանակ և պատերազմից հետո օգտվի ադրբեջանական աղբյուրներից, սակայն, որքան էլ ցավալի է, մեր երկրում կատարվածի մասին հանրությունը տեղեկանում է հենց այդ աղբյուրներից: Ի վերջո, Ժաննա Անդրեասյանի շեֆի՝ Փաշինյանի ստորագրելիք երկրորդ կապիտուլյացիոն փաստաթղթի մասին էլ հանրությունը տեղեկացավ նախ թուրքական, ապա՝ ռուսական աղբյուրներից: Իսկ գլխավոր մանիպուլյատորն ու տարբեր տրամաչափերի ենթամանիպուլյատորները մինչ այդ հերքում էին հնարավոր հանդիպման ու ստորագրվելիք փաստաթղթի մասին լուրերը:

Ժաննա Անդրեասյանը երևի հոգու խորքում վստահ է, որ ոչ մի մեդիագրագետ ու բանական մարդ չի հավատում այս կառավարության, առավել ևս ժողվարչապետի ոչ մի խոսքին: Նրան անգամ իր խոսքով ասած՝ «պողպատյա մանդատ» տվածներից ոմանք են խելքի եկել, ընդ որում՝ առանց մեդիագրագիտության գործիքներին տիրապետելու:

Արեգ Արևյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան