copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:31 08-11-2021

Պատերազմում ինչո՞ւ պարտվեցինք, ի՞նչ ենք անում` երկիրն ամուր դիրքերի վրա դնելու համար ․ Սեյրան Օհանյան

Այս մեկ տարում այսօրվա իշխանությունը գնահատանքի չի արժանացրել ոչ միայն հակառակորդին, այլև այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, որ պարզ լինի` պատերազմում ինչո՞ւ պարտվեցինք, ի՞նչ ենք անում` երկիրն ամուր դիրքերի վրա դնելու համար: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով` գործող իշխանությունները պատերազմում կրած պարտությունը փորձում են գցել ուրիշների վրա, նախկինների, մանավանդ` բանակի վրա, մինչդեռ այդ բանակը կարողացել է Արցախ ազատագրել, սահմանն անառիկ պահել: «Այս իշխանություններն են բանակը քանդել, նրանք ամեն օր հարվածել են բանակին` կադրային փոփոխություններով, քաղաքական կախվածության մեջ գցելով: Բանակը «ՓիԱր»-ի մակարդակի են հասցրել. այդ է պատճառներից մեկը, որ պարտություն կրեցինք: Պարտություն կրեց ոչ թե բանակը, այլ պետությունը, բանակին միայնակ թողնելը»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր