copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:36 08-11-2021

Առողջապահության նախարարության բյուջեն տարվա ընթացքում ավելացվել է մոտ 27 մլրդ դրամով

ՀՀ առողջապահության նախարարութան բյուջեն 2021 թվականի ընթացքում մոտ 27 մլրդ դրամով ավելացվել է՝ տարեսկզբին հաստատված բյուջեի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«2022 թվականի պետբյուջեով նախատեսված է, որ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերով պետք է ծախսվի մոտ 120 մլրդ դրամ՝ 2021-ին հաստատված 114 մլրդ 500 մլն դրամի դիմաց: Սա 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավել է 4.7 տոկոսով»,-ասել է նախարարը:

Տարվա ընթացքում, սակայն, պարբերաբար վերանայվել է Առողջապահության բյուջեն, կատարվել են լրացուցիչ հատկացումներ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարով: «Եթե միայն 2021-ի նոյեմբերի 8-ի դրությամբ ճշտված բյուջեն դիտարկենք, ապա այն մոտ 142.2 մլրդ դրամ է: Հետևաբար` մենք տարվա ընթացքում արդեն իսկ մոտ 27 մլրդ դրամի ավելացումներ ենք կատարել: Դրանցից ուղիղ 18 միլիարդ դրամը կապ ունի կորոնավիրուսի դեմ պայքարի կամ դրա հետևանքների կանխարգելման, վերահսկման, բուժման և հետևանքների հետ կապված առանձին ծրագրերի, միջոցառումների հետ»,-ասել է Խաչատրյանը:

Նա վստահեցրել է, որ 2022 թվականին ևս բոլոր այն դեպքերում, որտեղ ակնհայտ անելիքներ լինեն, կկայացնեն համապատասխան որոշումներ ֆինանսական հատկացումների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից