copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:47 07-11-2021

Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 7-ին՝ ժամը 00:55-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի տներից մեկում։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմինտերնի փողոցի 2-րդ շարքի տներից մեկի մոտակայքում գտնվող 2 ավտոտնակների տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:23-ին, մարվել՝ 02:30-ին: Այրվել են երկու ավտոտնակների (մոտ 75 քմ) տանիքների փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից