copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:27 06-11-2021

CNN-ը բացահայտել է ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բյորնսի՝ Մոսկվա կատարած այցի մանրամասները

ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բյորնսը, ով վերջերս այցելել է Մոսկվա, զգուշացնում է Ռուսաստանի ղեկավարությանը ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժերի նկատմամբ ԱՄՆ-ի ուշադրության մասին։

Ինչպես հայտնում է CNN-ը, Վաշինգտոնը նույնպես ուսումնասիրում է Ռուսաստանի գործողությունների դրդապատճառները։ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ ԿՀՎ տնօրենը նախազգուշացրել է Ռուսաստանին ցանկացած հարձակողական գործողություններ իրականացնելու հնարավոր մտադրությունների դեմ: CNN-ի զրուցակիցների խոսքով՝ Ռուսաստանում հանդիպումներից հետո Բյորնսը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Նոյեմբերի 4-ին Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան Կիև է գործուղվել։

Պենտագոնի խոսնակ Ջոն Քերբին ուրբաթ օրը, վկայակոչելով ռազմական աղբյուրներին, ասել է, որ ռուսական զորքերի թիվը, որոնք կենտրոնացած են Ուկրաինայի սահմաններին հարաբերականորեն մոտ, «անսովոր» է թվում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին