copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:47 06-11-2021

Apple-ը աշխատանքի է ընդունում Tesla-ի նախկին աշխատակիցներին՝ ինքնակառավարվող ավտոմեքենաներ մշակելու համար

Bloomberg-ը գրում է, որ ամերիկյան Apple ՏՏ-ընկերությունը աշխատանքի է ընդունում Tesla-ի նախկին աշխատակիցներին՝ սեփական ինքնակառավարվող ավտոմեքենաներ մշակելու համար։

Գործակալությունը կարծում է, որ այս կերպ Apple-ը փորձում է բարելավել իր դիրքերը շուկայում։ Հրապարակման մեջ մեջբերվում է նաև Tesla-ի նախկին ինժեներ-մշակող Քրիստոֆեր Մուրի խոսքերն այն մասին, որ Իլոն Մասկը սխալվում է՝ խոսելով մոտ ապագայում մարդուց լիովին անկախ ինքնակառավարվող ավտոմեքենաներ ստեղծելու մասին։

Bloomberg-ը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ Apple-ը սկսեց ծրագրային ապահովում մշակել ինքնակառավարվող ավտոմեքենաների համար։ Նշվում է նաև, որ կորպորացիան սկսել է կապ հաստատել լիդարների, տարածական լազերային սկաներների, պոտենցիալ մատակարարների հետ. դրանք կարող են ինտեգրվել ավտոմեքենաների մեջ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում