Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:14 12-05-2023

Բախվել են Tesla Model 3-ը և Hyundai Elantra-ն. Tesla-ն հայտնվել է Ռոդենի արձանի տարածքում․ shamshyan.com

Ժամը 18:45-ի սահմաններում Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Սուսաննա Մանուկյանի վարած Tesla Model 3 մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 40-ամյա Գեղամ Վարդանյանի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին գրել է shamshyan.com-ը։

Tesla-ն հայտնվել է Օգյուստ Ռոդենի արձանի տարածքում՝ կանաչ գազոնի մեջ:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Ռոման Չիլինգարյանն ու կրտսեր պարեկ Սահակ Միրզոյանը:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին