copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:25 05-11-2021

Ընթացքի մեջ են Գավառ քաղաքի մշակույթի տան և գեղարվեստի դպրոցի շենքերի հիմնանորոգման աշխատանքները

Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթացքի մեջ են գտնվում մշակույթի տան և գեղարվեստի դպրոցի շենքերի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից՝ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 159 միլիոն 304 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացվում է համայնքի բյուջեից, մնացած 50 տոկոսը՝ պետբյուջեից:

Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Գավառ քաղաքի մշակույթի տան շենքի 500 տեղանոց դահլիճը, կատարել համաշինարարական աշխատանքներ, անցկացնել ջեռուցման համակարգ և վերջնական տեսքի բերել շենքի դիմային հատվածը և հիմնանորոգել Գավառի գեղարվեստի դպրոցի շենքն ամբողջությամբ, որն ունի շուրջ 700 քառակուսի մետր տարածք ու նորոգման չի ենթարկվել վերջին 30 տարիների ընթացքում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի սեպտեմբերից։ Նոյեմբերի 5-ի դրությամբ շինարարական աշխատանքները գեղարվեստի դպրոցում ավարտված են մոտ 60, մշակույթի տանը՝ մոտ 20 տոկոսով։ Գեղարվեստի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները ավարտի կհասցվեն այս տարվա ընթացքում, իսկ մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն և կավարտվեն 2022 թվականին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել