Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:23 27-10-2021

Արցախից տեղահանվածներին հիմա էլ հյուրատներից են հանում․ նրանց գլխավոր պահանջը մեկն է

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված մի քանի տասնյակ բնակիչներ կրկին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց և բողոքի ակցիա են անցկացնում։ Նրանց գլխավոր պահանջը փախստականի կարգավիճակ ստանալն է։

Հադրութ քաղաքի բնակիչ Արթուր Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ բազմաթիվ անգամ են ակցիաներ անցկացրել, բայց արդյունք չկա։

«Մեր հիմնական խնդիրը սոցիալական է, մեր կարգավիճակում ոչինչ չի փոխվել , բայց երեք ամսից ավել է` պետության կողմից ոչ մի աջակցություն չենք ստանում։ Մի ամիս առաջ խոսք էին տվել, որ մեկ ամսվա կտրվածքով լինելու է 25000-50000 դրամ օգնություն, ասում են` ծրագիրը կա, որոշումը կա, բայց արդյունքը չկա, երեք ամսից ավել է` բնակարանների վարձը չենք կարողանում տալ»,-ասաց տղամարդը։

Նրա խոսքով՝ իրենց հյուրատներից, հյուրանոցներից ստիպողաբար հանում են։

«Չգիտենք` ինչու են նման անմարդկային վերաբերմունք դրսևորում մեր հանդեպ։ Գոնե հագուստի, ուտելիքի գումար հասցնում ենք աշխատել, բայց բոլորն էլ գիտեն, թե բնակարանների վարձավճարն ինչ բարձր է։ Դեմը ձմեռ է, բայց անխտիր մեզ դուրս են հանում»,-ասում է տղամարդը։

Արցախից տեղահանված ավելի քան 240 ընտանիք օգոստոսի 24-ին ստորագրահավաք էին կազմակերպել ու դիմում գրել ՀՀ վարչապետին, որ փախստականի կարգավիճակ ստանան, բայց մինչ օրս որևէ արձագանք չեն ստացել։

«2 ամսից ավել է` անգամ դիմումի պատասխան չկա։ Հիմա էլ մեր հեռախոսահամարները ֆիքսել են, անգամ զանգերին չեն պատասխանում»,-ասաց ցուցարարներից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են ակցիան շարունակել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, որպեսզի ցույց տան, որ ՀՀ-ում փախստականներ կան։

Այնուհետև կշարժվեն դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն և նամակ կհանձնեն դեսպանին։

Ցուցարարների խոսքով՝ իրենք այսօր էլ պատրաստ են վերադառնալ Արցախ ու այնտեղ ապրել` չնայած անվտանգային որոշակի խնդիրներին ու սահմանին չդադարող միջադեպերին։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար