Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:14 26-10-2021

Ալիևն ու Էրդողանը դրել են «Զանգեզուրի միջանցքի» հիմքը

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր դրել են Հորադիզ- Ջաբրայիլ (Մեխակավան)- Զանգիլան (Կովսական) -Աղբենդ ավտոմայրուղու հիմքը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Ալիևն ու Էրդողանը նախ ծանոթացել են Ադրբեջանի Ֆիզուլիի (Վարանդա-Oragir.news) շրջանում Ահմադբեյլի-Ֆիզուլի (Վարանդա-Oragir.news)-Շուշա (Շուշի-Oragir.news) ավտոմայրուղու շինարարությանը։ Այնուհետև երկու երկրների ղեկավարները Զանգեզուրի միջանցքում հիմք են դրել Հորադիզ-Ջաբրայիլ (Մեխակավան-Oragir.news)-Զանգիլան (Կովսական-Oragir.news)-Աղբենդ ավտոճանապարհին»,- ասված է տեղեկատվության մեջ։

«Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության փոխանցմամբ՝ Հորադիզ-Ջեբրայիլ (Մեխակավան)-Զանգիլան (Կովսական)-Աղբենդ ավտոճանապարհը կանցկացվի Հայաստանի հետ սահմանին և զուգահեռ կլինի համանուն երկաթուղային գծին։

«Այս ճանապարհը նաև ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն Հաջիգաբուլ-Հորադիզ-Աղբենդ-Զանգեզուր տրանսպորտային միջանցքի մաս է կազմում և շատ կարևոր է Զանգիլանը (Կովսական-Oragir.news) Ադրբեջանի այլ շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու առումով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ալիևն ու Էրդողանն այսօր բացել են նաև միջազգային օդանավակայան Ֆիզուլի (Վարանդա) քաղաքում, որը անցած տարի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ անցել է Բաքվի վերահսկողության տակ։

Հայտարարությունը, որը ստորագրել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները անցյալ տարվա նոյեմբերին՝ ղարաբաղյան պատերազմից հետո, նախատեսում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։

Այս համատեքստում Բաքուն և Անկարան անընդհատ խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը պետք է Բաքուն կապի Նախիջևանի հետ Հայաստանի Սյունիքի մարզով։

Իլհամ Ալիևը «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում հաճախ մատնանշում է նույնիսկ Ադրբեջանի տարածքային պահանջները։

«Ադրբեջանական ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր, որը մեզնից խլել են 101 տարի առաջ»,- ասել է նա այս տարվա ապրիլին։

«Զանգեզուրը, Գոյչինը (Գեղարքունիք-Oragir.news), Իրևանի (Երևան-Oragir.news) մահալաները մեր պատմական հողերն են»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով անցյալ դեկտեմբերին Բաքվում անցկացված զորահանդեսին։

Հայկական կողմը հերքում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունները՝ նշելով, որ միջանցք չկա, և խոսքը միայն տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման մասին է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի