copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:10 07-03-2023

Եթե դուրս չգանք ազգային բարոյաքանդման այս վիճակից, թուրքերը մեզ հոշոտելու են. Վահե Հովհաննիսյան


Եթե դուրս չգանք ազգային բարոյաքանդման այս վիճակից, թուրքերը մեզ հոշոտելու են. Ուրիշ սցենար չկա։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է. «Ինչպե՞ս պիտի դուրս գանք, ո՞ր նշաձողին պիտի ձգտենք։
Հասարակությունը, մարդը, քաղաքացին պիտի իր ամուր առնչությունը զգա իր երկրին, իր երկրում կատարվողին, իր հայրենակիցների կյանքին։ Ընդհանուր խնդիրները, ընդհանուր ցավը, ընդհանուր ուրախությունը. սրանք միավորող գործոններ են, որոնք խոսում են հասարակության կենսունակության մասին։ Սրանք ինքնապաշտպանական գործառույթ ունեն նաև. ինչպես օրգանիզմը, որը ցավի միջոցով ազդանշան է ստանում հիվանդության մասին, այդպիսով հնարավորություն է ստանում՝ պաշտպանվել դրանից, այնպես էլ հասարակությունը, որը սրությամբ զգում ու արձագանքում է իր հայրենակիցների ցավին, ավելի պատրաստ է վտանգին դիմակայելու, ավելի ամբողջական ու ամուր է, ավելի կենսունակ։

Եթե ունենք վիրավոր զինծառայող, ուրեմն վիրավորվել ենք բոլորս։ Եթե ունենք զոհ, ուրեմն գոնե մեկ րոպեով բոլորս պետք է զոհվենք։ Միայն այդպես է հնարավոր դառնալ լուրջ պետության լուրջ հասարակություն։ Միայն այդպես է հնարավոր գտնել վիրավորներ, զոհեր չտալու լուծումները։

Հակառակ դեպքում ամեն ինչ կդառնա կարելի.

Եռաբլուրը կդառնա ՄԻԱՅՆ զոհերի հարազատներինը

15 զինվորի այրվելը կդառնա 2 օրվա թեմա

Կամավոր ճակատ գնալու ու զոհվելու կոչի հեղինակը կարող է անդարդ պեռաշկիով սելֆիներ անել՝ այն դեպքում, երբ իր կոչով մարդիկ իրոք գնացել ու զոհվել են։

Ընդդիմությունը կարող է ամիսներով լռել, նույնքան անդարդ մասնակցել ԱԺ քննարկումներին։

Նիկոլի դեմ ցույց անողը կարող է հանգիստ մտնել իշխանություն ու աշխատել Նիկոլի նկարի տակ։

Արցախի շրջափակումը կարող է չնչին էմոցիա առաջացնել Մայր հայրենիքում։

Կարելի է հանդուրժել նախագահ Վահագն Խաչատուրյանին

և այլն՝ ըստ ճաշակի, ցանկը երկար է։

Ազգային բարոյաքանդման աղբյուրն են պարտությունը, իշխանության որակը և ընդդիմադիր առկա ձևաչափերի անկենսունակությունը։ Այս ցանկից առնվազ երկու կետ կարելի է փոխել, և կփոխվի վիճակը։

Թշնամին իրականում անպարտելի չէ, ամենակարող չէ, և որոշակի պայմաններում կարող է դադարել մեզ հոշոտել ու նստել բանակցային սեղանին։ Դրա առաջին պայմանը Հայաստանում հանրային տրամադրությունների կտրուկ փոփոխությունն է։

Ստեղծվելիք հնարավոր նոր ձևաչափերը, լիդերության նոր բովանդակությունը պետք է լուծի այս խնդիրը. խոսել-խոսել-խոսել մարդկանց հետ։ Մարդկանց հասարակությունը պետք է լինի էմպատիկ, առաջնորդության հայտ ներկայացրած շերտերը, գործիչները՝ սովորական մարդիկ, որոնք կքայլեն փողոցներով, կլինեն սրճարաններում, խանութներում, սովորական մարդկանց հետ կունենան ուղիղ շփումներ, ինտերակտիվ կապ ու կհամոզեն վերակենդանանալ՝ որպես մարդկանց հասարակություն, որպես արժանապատիվ ու պետության ունակ հասարակություն։ Այդ դեպքում մենք կունենանք խաղաղություն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից