copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:06 24-10-2021

ՆԱՏՕ-ն շահագործման է հանձնել երրորդ ավիաբազան Մերձբալթիկայում

ՆԱՏՕ-ն շահագործման է հանձնել Բալթյան երկրների երրորդ ավիաբազան` Լիևարդի օդանավակայանը Լատվիայում:

«Այժմ ՆԱՏՕ-ի դաշնակից ռազմաօդային ուժերին հասանելի է Բալթյան տարածաշրջանի մեկ այլ արդիականացված ռազմական օդանավակայան: Լիելվարդե օդանավակայանը ունակ է ընդունել դաշնակից ինքնաթիռներ օրվա ցանկացած պահի և ցանկացած եղանակային պայմաններում», - ասված է հաղորդագրության մեջ:

Լիելվարդեի ռազմական օդանավակայանը իր ժամանակակից տեսքով ստեղծվել է խորհրդային ավիացիայի համար դեռ 1969 թվականին, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո ավիաբազան հայտնվել է Լատվիայի վերահսկողության տակ և աստիճանաբար արդիականացվել:

«ՆԱՏՕ-ի կործանիչները, որոնք պարեկություն են իրականացնում Բալթյան տարածաշրջանում, կկարողանան օդանավակայանն օգտագործել որպես այլընտրանքային վայրէջքի վայր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՆԱՏՕ-ի ևս երկու ավիաբազաներ գտնվում են Էստոնիայում՝ Ամարի օդանավակայանը, իսկ Լիտվայում՝ Շաուլյայի օդանավակայանը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ուժեր է կուտակում Ռուսաստանի սահմաններին:

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին