Արտաքին 4 տարի առաջ - 22:38 20-10-2021

Իտալիայում բորտուղեկցորդուհիները մերկացել են՝ ի նշան ավիաընկերության լուծարման դեմ բողոքի

Իտալական Alitalia ավիաընկերության բորտուղեկցորդուհիները ֆլեշմոբ են անցկացրել՝ բողոքելով դրա լուծարման դեմ: Այս մասին հայտնում է Il Messaggero թերթը:

Ակցիան տեղի է ունեցել Հռոմի կենտրոնում՝ Կապիտոլիումի բլրի հրապարակում: Alitalia-ի աշխատակիցները շարք են կանգնել և հանել իրենց համազգեստը՝ թողնելով գիշերազգեստները: Ֆլեշմոբի մասնակիցները բողոքում են այն պայմանների դեմ, որոնցում հայտնվել են իրենց գործընկերները Alitalia-ի լուծարումից հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մադրիդի Պրադո թանգարանի վեց այցելուների խումբը ակցիա է կազմակերպել Դիեգո Վելասկեսի «Մենինա» կտավի մոտ: Նրանք սպառնում են ինքնասպան լինել, եթե վարչապետ Պեդրո Սանչեսը չկատարի նրանց պահանջները:

Ցուցարարները ելույթ են ունենում՝ ի պաշտպանություն «թունավոր յուղի համախտանիշից» տուժածների: Այս տերմինը վերաբերում է հիվանդության բռնկմանը, որը տեղի է ունեցել 1981 թ.՝ իսպանացիների զանգվածային թունավորման պատճառով: Ըստ ակտիվիստների՝ այն ժամանակ մոտ 4 հազար մարդ կարող էր մահանալ: Հիվանդանոցներ ընդունվածների թիվը հասնում էր տասնյակ հազարների:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել