copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:34 19-10-2021

Ճապոնիան բողոք է հղել ԿԺԴՀ-ին՝ հրթիռային փորձարկումների կապակցությամբ

«Կիոդո» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան բողոք է հղել ԿԺԴՀ –ին՝ հոկտեմբերի 19 -ին իրականացված հրթիռային փորձարկումների կապակցությամբ:

«Պեկինում դեսպանության միջոցով բողոքի նոտա է ուղարկվել դիվանագիտական ​​ուղիներով», - ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Յոսիհիկո Իսոձակին:

Նրա խոսքով՝ հյուսիսկորեական հրթիռների արձակման փորձարկումները խախտում են ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և սպառնալիք են ներկայացնում Ճապոնիայի համար:

«Սա չափազանց ցավալի է», - ամփոփել է Իսոձակին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿԺԴՀ -ից հրթիռների արձակման հետևանքով ոչ ոք չի տուժել:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի