copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:32 15-10-2021

Չինաստանը ռեկորդային տևողությամբ առաքելություն կուղարկի տիեզերք

Չինաստանում ներկայացրել են երեք հոգանոց անձնակազմը, որը կմասնակցի պիլոտային «Շենչժոու-13» տիեզերական առաքելությանը և կմեկնի կառուցվող Տյանգուն կայան, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Տիեզերք կուղևորվեն Չժայ Չժիգանը, Յե Գուանֆուն և Վան Յապինը: Նրանցից առաջինը կլինի անձնակազմի հրամանատարը:

Եռյակը ուղեծրում կմնա վեց ամիս, ինչը ռեկորդային է չինական տիեզերագնացության համար: Բայց ակնկալվում է, որ ապագայում այս ժամկետը սովորական կդառնա հաջորդ անձնակազմերի համար:

«Շենչժոու 13» տիեզերանավը կարձակվի շաբաթ օրը Պեկինի ժամանակով ժամը 12:23-ին (Երևանի ժամանակով 08:23) Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցյուան տիեզերակայանից:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել