copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:20 15-10-2021

McDonald´s-ն առանց մսի բուրգերներ կվաճառի

McDonald´s-ը կսկսի վաճառել բուսական մսով «արհեստական» McPlant բուրգերներ: Նոր տեսակի բուրգերները կհայտնվեն Միացյալ Նահանգների արագ սննդի ցանցի որոշ ռեստորաններում, հաղորդում է CNBC-ն:

«Արհեստական» բուրգերը բաղկացած կլինի ոլոռից, բրնձից, կարտոֆիլից, ճակնդեղից և պանրի կտորից: Ընդ որում, McDonald's-ում պնդում են, որ սա ժամանակավոր փորձարկում է, որը պետք է ցույց տա, թե ինչպես է արհեստական ​​մսի ներդրումն ազդում ռեստորանների աշխատանքի ընդհանուր ցուցանիշների վրա: Միևնույն ժամանակ ճաշացանկում նորույթի հայտնվելը բարդացնում է արտադրության գործընթացը՝ սաստկացնելով աշխատուժի պակասը երկրում, նշում է պարբերականը:

Իր հերթին, բուսական հիմքով միս առաջարկելով, ընկերությունը ցանկանում է նոր սպառողներ ներգրավել: Ավելին, այս բուրգերներն ավելի թանկ կլինեն, քան ստանդարտ առաջարկները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից