copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:45 14-10-2021

44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու իր թիմը հետևողականորեն զբաղված են «մեղավորներ» փնտրելով ու «նշանակելով», բայց նույնիսկ որոշակի խոստումների դիմսաց չեն կարողանում ցուցմունքներ կորզել․ Փաստ

«Գաղտնիք չէ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հետևողականորեն զբաղված են «մեղավորներ» փնտրելով ու «նշանակելով», որպեսզի իրենցից հեռացնեն մեղավորությունն ու պատասխանատվությունը: Հասկանալի է, որ ՔՊ-ականները հիանալի հասկանում են, որ իշխանությունը փոխվելուց հետո բացահայտվելու են պատերազմի ու այդ պատերազմում կապիտուլյացիոն պարտության իրական պատճառները։

Այդ իսկ պատճառով ամեն կերպ ցանկանում են իրենց իշխանության օրոք շինծու գործեր սարքել, բոցաշունչ «մեղադրական» հայտարարություններ անել, մեղքը բարդել մասնավորաբար բանակի ղեկավարության, սպայակազմի և նախկին իշխանությունների վրա։ Մասնավորաբար, իշխանությունների պլանների մեջ է մտնում թե՛ 2016 թ. ապրիլյան պատերազմի հաղթանակը ներկայացնել որպես նախորդ իշխանությունների ձախողում, թե՛ 44-օրյա պատերազմի փաշինյանական խայտառակ կապիտուլյացիայի մեղավոր ճանաչել նույն «նախկիններին»։

Ըստ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, որքան էլ իրավապահ մարմինները փորձում են համոզել զինվորականներին՝ կեղծ ցուցմունքներ տալ նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ, առայժմ ոչինչ չի ստացվում։ Նույնիսկ որոշակի խոստումների գնով էլ իշխանությունները չեն կարողանում հասնել իրենց նպատակին։ Ավելին, մեր տեղեկություններով, զինվորականների շրջանում այդ ամենի դեմ հասունանում է դժգոհության մեծ ալիք»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը

Ձեզ գուցե հետաքրքրի