copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:26 14-10-2021

Եվս մեկ դեսպան հետ կկանչվի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հետ կանչեց Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։ Այս մասին դեռ ամիսներ առաջ «Հրապարակը» գրել էր, ինչն առաջացրել էր դեսպանի զայրույթը: Պարոն Թումանյանն այս տարի 70 տարեկան դարձավ, եւ հետկանչը կարող էր նաեւ տարիքով պայմանավորված լինել։ Նա 1999-2000 թթ․ եղել է ԱԳ առաջին փոխնախարար, համարվում է Ռոբերտ Քոչարյանի կադրը, եղել է երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ավելի վաղ՝ պատգամավոր, հարկայինի պետ։

Սակայն երբ փորձեց սեփական կուսակցություն ստեղծել, Ռոբերտ Քոչարյանի վրդովմունքը հարուցեց, եւ դա դարձավ պաշտոնանկության պատճառ։ 2015-ին Սերժ Սարգսյանը նրան նշանակեց Իրանում ՀՀ դեսպան: Թումանյանի փոխարեն նշանակվել է Արսեն Ավագյանը, որը մինչ այդ ԱԳՆ-ի սահմանակից երկրների վարչության պետն է եղել։ Նախարարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ պատրաստված դիվանագետ է եւ կկարողանա գլուխ հանել այս բարդագույն ժամանակներում։

Առաջիկայում հետ կկանչվի նաեւ Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, որին դասում են ոչ գործունյա դիվանագետների շարքը` ոչ այնքան այն պատճառով, որ Իսպանիայում առանձնապես անելիք չկա, եւ նախկինում այստեղ միայն հյուպատոսություն էր գործում, այլեւ իր բնույթի պատճառով։ Նրան կփոխարինի «Իմ քայլի» նախկին պատգամավոր, սորոսական Սոս Ավետիսյանը։ Ըստ լուրերի՝ վերջինիս ագրեմանն արդեն ուղարկվել է»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է