copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:37 12-10-2021

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը կքննարկեն Կորեական պատերազմի պաշտոնական ավարտման հնարավորությունը

Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը կքննարկեն Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վերջերս արած առաջարկությունը Կորեական պատերազմի ավատի փաստաթղթերով ձևակերպման մասին: Ինչպես հոկտեմբերի 12-ին հայտնել Է KBS World հեռուստաալիքը, Վաշինգտոն ժամանելուց հետո այդ մասին լրագրողներին հայտնել Է նախագահի վարչակազմի ազգային անվտանգության վարչության պետ Սո Հունը:

«Քանի որ կապի միջկորեական ուղիները վերականգնվել են, անհրաժեշտ Է ակտիվացնել փոխգործակցությունը երկու Կորեաների և Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև: Դրան նվիրված կլինեն ընդհանուր կոնսուլտացիաները»,- ասել Է Սո Հունը: Միեւնույն ժամանակ նա խուսափել Է այն հարցի կոնկրետ պատասխանից, թե ԱՄՆ-ը հավանություն կտա արդյոք Կրեական պատերազմի ավարտի փաստաթղթերով ձևակերպման առաջարկությանը:

Պաշտոնյան ըստ որում հավաստել Է, որ այդ հարցը բանակցությունների օրակարգում Է: Սպասվում Է, որ հոկտեմբերի 12-ին Սո Հունը կհանդիպի ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հետ:

Պաշտոնապես կողմերը մինչև հիմա գտնվում են զինված հակամարտության վիճակում: Ավելի ուշ Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը հարավկորեացի ղեկավարի առաջարկությունը համարել Է հետաքրքրական, լավ գաղափար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը