copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:49 09-10-2021

ՌԴ-ն պետք է շատ կոշտ արձագանքի․ իրանագետ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թուրքիան ու Ադրբեջանն այսօր Նախիջևանում սկսեցին «Անսասան եղբայրություն - 2021» համատեղ զորավարժություններն ու Երասխում արդեն վիրավոր ունենք։

Մյուս կողմից, Թուրքիայում այսօր իբր ՌԴ լրտեսներ է ձերբակալում, որոնք ցանկացել են ահաբեկչական գործողություն իրականացնել, Մարտակերտում դարձյալ այսօր ունենում ենք թշնամու դիպուկահարի կրակոցից սպանված քաղաքացիական զոհ։

Թուրքիայի՝ Կովկաս խցկվելու գինը առայժմ միայն մենք ենք վճարում մեր կյանքով։

ՌԴ-ին Թուրքիայով հավասարակշռողները ու ՀՀ տարածքով ադրբեջանական ինքնաթիռների՝ դեպի Նախիջևան թռիչքներից հրճվողները, իհարկե, կասեն ՌԴ-ն պետք է շատ ԿՈՇՏ արձագանքի։ Հա, պետք է կոշտ արձագանքի։

Իսկ դուք ձեր անելիքների մասին ասելիք ունե՞ք վերջապես, թե՞ ձերը սրան-նրան իր անելիքները հիշեցնելն է մենակ»։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում