copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:54 31-05-2021

Ադրբեջանը պետք արձագանքի ԵԱՀԿ ՄԽ-ին ու հետ քաշի զինված ուժերը ՀՀ տարածքից. Մակունց

Հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշվելու ու այդտեղ միջազգային դիտորդներ տեղակայելու մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը հնչեցված է, միջազգային արձագանք կա, հերթը Ադրբեջանինն է: Այս մասին այսօր խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Բոլորդ տեսել եք թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հայտարարությունը, որն, ըստ էության, արձագանք էր վարչապետի արձագանքին: Եղել է արձագանք նաև ԱՄՆ-ի կողմից: Հստակ գնահատականներ հնչել են մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Կանադայի ու Լիտվայի կողմից: Այնպես որ, մենք կարող ենք արձանագրել, որ հանրային արձագանք եղել է: Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է քննարկել իր առաջարկի հետ կապված մնացած քայլերն այն բանից հետո, երբ Ադրբեջանն արձագանքի գործընկերներին, օրինակ՝ ԵԱՀԿ ՄԽ-ին և հայելային կերպով հետ քաշի իր զինված ուժերը ՀՀ տարածքից» ,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ հաջորդ քայլը պետք է լինի Ադրբեջանի կողմից:

«Իմ քայլի» ղեկավարի դիտարկմամբ՝ որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ Ադրբեջանը հետ չի քաշել իր ուժերը ՀՀ տարածքից:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում