copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:57 07-10-2021

Ոստիկանությունն ապօրինություններ է բացահայտել Ծաղկաձորում

Քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ` 2018-2020 թվականներին Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

2018 թվականի փետրվարի 19-ին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նա խախտել է հողային օրենսգրքի դրույթները` ընդամենը մեկ մասնակցով կայացած աճուրդով կես հեկտար հողամասը մոտ 23 միլիոն 977 հազար դրամով օտարել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության, այնինչ հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող հողամասի շուկայական արժեքը եղել է 90 միլիոն դրամ: Այս դեպքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` 66 միլիոն դրամի վնաս:

Նույն եղանակով 2019 թվականի դեկտեմբերի 20-ին երկրորդ մասնակցի բացակայության պայմաններում համայնքի ղեկավարը կազմել է երկու մասնակցով աճուրդի կեղծ փաստաթղթեր և համայնքին պատկանող 12 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող մեկ այլ հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող հողամասը օտարել ընդամենը 3 միլիոն 483 հազար դրամով, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 8 միլիոն 500 հազար դրամից ավելի վնաս։

2020 թվականին Ծաղկաձոր համայնքի ղեկավարը դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել Ծաղկաձորում գտնվող մի խաղատան սեփականատիրոջ կողմից խաղատան դիմացի շուրջ 810 քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը և այդ տարածքում ավտոկայանատեղիի կառուցումը կասեցնելու ուղղությամբ՝ չկիրառելով օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ։

Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ