copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:27 04-10-2021

Facebook ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել

Facebook ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել ամբողջ աշխարհում սոցցանցի աշխատանքներում արձանագրված խափանումների պատճառով: Ներողության հայտարարությունը հրապարակվել է ընկերության Twitter- յան էջում:

«Մեզ հայտնի է, որ որոշ մարդիկ խնդիրներ են ունենում մեր ծառայություններից օգտվելիս: Մենք աշխատում ենք, որ հնարավորինս արագ ամեն ինչ կարգի բերենք և ներողություն ենք խնդրում ցանկացած անհարմարության համար»,- ասվում է հայտարարության տեքստում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ խափանումներ կան Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքում` ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում:

Ամենից շատ դիտված