copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:46 04-10-2021

ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան վերականգնել են հաղորդակցության ուղիները. Yonhap

Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն երկուշաբթի առավոտյան վերականգնել են հաղորդակցության ուղիները, հաղորդում է Yonhap գործակալությունը:

Հրապարակման մեջ նշվում է, որ կապը վերականգնվել է տեղական ժամանակով ժամը 9:00-ին (Երևանի ժամանակով 4:00-ին):

Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները պատասխանել են Հարավային Կորեայից հնչած հեռախոսազանգին՝ հաղորդակցության ուղիների արգելափակումից երկու ամիս անց:

Կողմերը խոսել են ռազմական գծի և միջկորեական գրասենյակի գծի մասին:

Հարավային Կորեայի կառավարությունը, կապի վերականգնումից հետո, միջկորեական բանակցությունների շուտափույթ վերսկսման հույս է հայտնել, ընդգծվում է հրապարակման մեջ:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է