Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:51 03-10-2021

Հնդկաստանում ինքնաթիռը խրվել է կամրջի տակ և հայտնվել տեսանյութում

Հնդկաստանում, Դելիի օդանավակայանի մերձակայքում, ինքնաթիռը խրվել է հետիոտնային թունելում, հաղորդում է The Times of India-ն:

Հին օդանավը վաճառվել է նոր սեփականատիրոջը, որը որոշել է այն տեղափոխել այլ վայր, սակայն հաշվի չի առել ինքնաթիռի չափերը. փոխադրման ընթացքում օդանավն արգելափակել է մայրուղու մի մասը:

Հրապարակված տեսանյութում երևում է, որ ինքնաթիռի քիթը և ֆյուզելաժի գրեթե կեսն անցել են հետիոտնային անցումով, իսկ պոչի հատվածը խրվել է:

Դելիի օդանավակայանում լրագրողներին վստահեցրել են, որ ինքնաթիռն իրենց չի պատկանում: