Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 4 տարի առաջ - 13:13 03-10-2021

Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, որևէ առարկայական քայլ չձեռնարկեցին պատերազմը դադարեցնելու համար

Oragir.news-ը զրուցել է փաստաբան Դիաննա Ղազարյանի հետ։

-Արդյո՞ք ԵԽԽՎ բանաձևը կարևոր փաստաթուղթ է Արցախյան խնդրի լուծման կամ ընդհանրապես՝ հայկական շահի սպասարկման համար։

-Այո, դրական նշանակություն ունի այն համատեքստում, որ առաջին հերթին դրանով Ադրբեջանի Հանրապետությանը առաջարկվում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմարգերիներին և ապօրինաբար պահվող քաղաքացիական անձանց, սակայն նշված որոշումը որոշակի իմաստով օբյեկտիվ չէր այն առումով, որ թեև նշվում էր, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ օգտագործել է սիրիական վարձկան ահաբեկիչների, սակայն տարօրինակ կերպով հավասարության նշան էր դրել՝ իրենց կարծիքով հայերի կողմում արտերկրից հայաստան եկած սփյուռքահայերի մասնակցության հետ, որը միջազգային իրավունքի տեսանկյունից անթույլատրելի է և պատահական չէ, որ Հայաստանյան քաղաքացիական հասարակության կորիզը կազմող թվով 14 կազմակերպություններ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովին դիմում բողոք էին ներկայացրել, թե ինչպես կարելի է վարձկան իսլամիստ ահաբեկիչներին համեմատել, հայ կամավորականների հետ: Ընդհանրապես, ինչպես 44 օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո, թեև Հայաստանին արված ֆինանսական և տնտեսական օգնություն ցուցաբերելու բազմաթիվ առաջարկներին ,Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, որևէ առարկայական քայլ չձեռնարկեցին պատերազմը դադարեցնելու, կամ Հայաստանին որևէ ռազմական օգնություն ցուցաբերելու իմաստով, իսկ պատերազմից հետո ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գործոնով և գնալով էլ ավելի ՆԱՏՕ-ի խամաճիկ դառնալու մեծ ձգտումներ ցուցաբերող Ադրբեջանի գործոնով պայմանավորված, այնուամենայնիվ շարունակելով նախկին աշխատաոճը փորձ է արվում հավասարություն դնել ագրեսոր Ադրբեջանի և ագրեսիայի զոհ Հայաստանի միջև:

-ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որով պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Ինչպե՞ս եք գնահատում այս օրինագիծը, և ինչի՞ արդյունքում է նման օրինագիծ ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը:

-Նախ պետք է շեշտել, որ ի տարբերություն նախկինում արված հայամետ հայտարարությունների, այս անգամ հայամետ ակտը ընդունվել է օրենքի ուժով, այն մի կողմից Ադրբեջանին պարտավորեցնում է վերադարձնել հայ ռազմագերիներին, այնուհետև Ամերիկյան հատուկ ծառայություններին առաջադրանք է տրվել ստուգել 44 օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից արգելված զենքերի կիրառման փաստը, դրանք են՝ մասնավորապես ֆոսֆորային և կասետային ռումբերի օգտագործման փաստը, առաջարկվել է ուսումնասիրել նաև ամերիկյան տեխնոլոգիաների թուրքական անօդաչու թռչող սարքերի մեջ օգտագործելու և դրանք խաղաղ բնակչության դեմ օգտագործելու փաստը, միաժամանակ օրինագծով թուրքական «գորշ գայլեր» կազմակերպությունը ԱՄՆ-ում ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն դրանից բխող հետևանքներով հանդերձ:

Վերը նշված օրինագծի ընդունումը հնարավոր է դարձել ամերիկահայ համայնքի, մասնավորապես Հայ դատի հանձնախմբի ,Ամերիկայի հայկական համագումարի, ինչպես նաև ԱՄՆ օրենսդիր մարմնում ներկայացուցիչների պալատում առկա հայկական լոբբիի ջանքերով, որոնք են ի մասնավորի Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը և մի շարք այլ հայանպաստ օրենսդիրներ:

Հարկ է շեշտել, որ օրինագծի ընդունումը՝ ի թիվս այլ դրական գործոնների պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ն Հայաստանին դիտում է որպես քրիստոնեական աշխարհի և արևմտյան արժեքը կրող օազիս:

-Վերջերս Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ուղարկվեց Հաագայի դատարան, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց այս օրինագիծը, այս կարգի գործընթացները, ընդհանուր առմամբ, ի՞նչ կարող են տալ Հայաստանին:

-Հայաստանը վաղուց պետք է դիմեր Հագայի միջազգային քրեական դատարան, քանի որ ադրբեջանի կողմից մարդկության դեմ բազմաթիվ հանցագործություններ են կատարվել և իրենց երկրում սերմանում են ազգային և ռասայական թշնամանք և հայաստանի հայցով հարուցված դատական ակտը կարող է լուրջ նախադեպ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամաարտահայտության , ինքնորոշման և անկախության ճանաչման համար:

-Պատմեք Ձեր Femidas-նախաձեռնության մասին։

-«ՖեմիԴաս» նախագծի նպատակն է բարձրացնել քրեական արդարադատության ոլորտի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը: Նախագծի ընթացքում ներկայացնում ենք ինչպես քրեական իրավունքի, այնպես էլ քրեական դատավարության առանձին ինստիտուտների վերաբերյալ հատուկ դասընթացներ: Այսուհետ դասընթացները ներկայացնելու ենք նաև տեսանյութերի միջոցով, որոնց ընթացքում հատուկ կարծիքով է հանդես գալու նաև ոլորտի նեղ մասնագետ: «ՖեմիԴաս»-ը Ֆեմիդա և դաս բառերի համակցված տարբերակն է: Փորձել ենք ընտրել կարճ և համահունչ անուն:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով