copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:40 06-08-2022

Հայրենիքը պաշտպանում են, իսկ թշնամուն հանձնում են ապիկարներին և դավաճաններին․ Էդգար Ղազարյան

«Հայրենիքը պաշտպանում են, իսկ թշնամուն հանձնում են ապիկարներին և դավաճաններին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

«- Անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության մեջ ոչ մի բառ չկա Լաչինի միջանցքից դուրս որևէ այլ ճանապարհի մասին,

- Լաչինի միջանցքը ոչ թե ճանապարհ է, այլ տարածք, որում ընդգրկված են հայկական բնակավայրեր, ենթակառուցվածքներ, այդ թվում ավտոմոբիլային ճանապարհ։ Այն ոչ մի պարագայում չի կարող փոխարինվել այլ ավտոմոբիլային ճանապարհով։

- Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել միայն Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգության ապահովման համար։ Որևէ այլ ճանապարհի անվտանգության ապահովման պարտավորություններ Ադրբեջանը չունի։

- Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ամսաթվերով նշված են, թե որտեղից և երբ պետք է դուրս բերվեն հայկական զինված ուժերը։ Այդ հայտարարության մեջ "2022 թվականի օգոստոսի 25" ոչ մի տեղ չկա նշված։

- Լաչինի միջանցքը և դրանում տեղակայված բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու հայկական կողմի հանձնառությունն ապօրինի է, սահմանված չէ որևէ փաստաթղթով, հետեւաբար այդ քննարկումները և գործընթացները պետք է անհապաղ դադարեցվեն։

- 2022 թվականի օգոստոսի 25-ը պետք է լինի այն վերջնաժամկետը, երբ հայկական կողմը Ադրբեջանին պետք է հանձնի Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին, Ալեն Սիմոնյանին, ՀՀ կառավարության բոլոր անդամներին, Արցախի կառավարության բոլոր անդամներին, ՀՀ Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության բոլոր անդամներին և, որպես բոնուս, օրվա հերոսին` Էդմոն Մարուքյանին»,- նշել է Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում