Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:59 02-10-2021

Վրաստանում ընտրությունները հիմնականում անցնում են խաղաղ, բայց կան խախտումներ. Transparency International

Վրաստանում ՏԻՄ ընտրությունները հիմնականում անցնում են խաղաղ, հայտարարել է Transparency International-Georgia ոչ կառավարական կազմակերպությունը, որը հետևում է քվեարկության ընթացքին: Ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունը, որտեղ ներկա են իրենց դիտորդները, բացվել է ժամանակին: Transparency International-ը հրապարակել է միջանկյալ հայտարարություն՝ հիմնված 07:00-ից 14:00-ն ստացված տվյալների վրա, հաղորդում է SOVA-ն:

Մասնավորապես, այդ ընթացքում արձանագրվել են 100 փոքր և համեմատաբար լուրջ խախտումներ: Դիտորդները 14 բողոք են ներկայացրել: Ոչ կառավարական կազմակերպության հայտարարության մեջ մեջբերվում են ամենակոպիտ խախտումները:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել