Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:25 16-06-2024

Ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում. Փաշինյանը Ներքին Հանդում խոսել է սահմանազատումից

Ներքին Հանդում բնակիչները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել գյուղի հիմնական խնդիրները։

Խմելու ջրագծի կառուցումն այժմ ընթացքի մեջ է։ Փաշինյանի հարցին, թե որն է ամենակարևոր հարցը գյուղում, գյուղացիները ասել են, որ տանիքների խնդիրն է։ Փաշինյանը խոստացել է մինչև անձրևների գալը լուծել այդ հարցը։

Փաշինյանը նաև խոսել է սահմանազատումից և ասել, որ Ներքին Հանդում ևս պետք է սահմանազատում արվի: Նա նաև բնակիչներին ցուցադրել է Ոսկեպարում սահմանազատումից հետո տեղադրված փշալարերը:

«Հիմա որ Ոսկեպարում սահմանազատում ենք արել, այ սենց վիճակ է, ցանկապատը քաշած, անվտանգությունը ապահոված, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են:Նույնն էլ պետք է այստեղ անենք, որովհետև լուծումը էդ ա, ժողովուրդ»,-ասաց նա` բնակիչների հետ զրույցում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում