copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:30 02-10-2021

Չերկիզովսկու շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովը ձերբակալվել է Չեռնոգորիայում

Չեռնոգորիայում, հետախուզման ռուսաստանյան օրդերով, բերման է ենթարկվել 64-ամյա գործարար, ֆինանսիստ և բարերար, ռեստորատոր, Չերկիզովսկու շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովը: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Ըստ Vijesti պարբերականի, Իսմայիլովը ձերբակալվել է Պոդգորիցայում: Այլ մանրամասներ դեռ չկան:

Հիշեցնենք, որ իրավապահները Չերկիզովսկու շուկայի գործունեության հետ կապված Իսմայիլովի դեմ բողոքներ ունեին դեռ 2009թ.-ին: Այնուհետև Թելման Իսմայիլովին և նրա եղբորը՝ Վագիֆին, Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել սպանության կազմակերպման և զենքի անօրինական շրջանառության համար, դատարանը նրանց ձերբակալել է հեռակա կարգով: Իսկ երկու ձեռնարկատերերի սպանության իրականացնողը՝ Մեհման Քերիմովը, դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում: Ռուսաստանի կողմից Թելման և Վագիֆ Իսմայիլովների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը