copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:13 02-01-2025

Կրակոցներ Չեռնոգորիայում. մահացածների թվում երեխաներ կան

Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում գիշերը հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 12 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ պանդոկներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, այցելուներից մեկը գնացել է տուն և վերադարձել զենքով։
Նա կրակոցներ է արձակել պանդոկում, ապա նաև դրսում։ Կրակոցների հետևանքով մահացածներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։

Կասկածյալը Ացո Մարտինովիչն է, որը, ըստ ԶԼՄ–ների, ինքնասպան է եղել։

Չեռնոգորիայում եռօրյա սուգ է հայտարարվել։ Վարչապետ Միլոյկո Սպայիչն ասել է, որ կքննարկվի երկրում զենք կրելու ամբողջական արգելք սահմանելու հարցը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ